«Telegram մեսենջերի արգելափակումը Դաղստանում եւ Չեչնիայում հարկադիր միջոց է», - ասել է Դաղստանի թվային զարգացման նախարար Յուրի Համզատովը, տեղեկացրել է РБК-ն։
Նշվել է, որ մեսենջերի արգելափակումը փորձ չէ, ներկայում դա տեղեկատվական անվտանգության հարց է։ Հանրապետություններում ռեսուրսի արգելափակման որոշումը կայացվել է դաշնային մակարդակով՝ իրավապահ մարմինների առաջարկով։ Այն ընդունվել է 2023թ. հոկտեմբերի 29-ին Մախաչկալայի օդանավակայանում տեղի ունեցած անկարգություններից հետո։ Սերվիսն այնուհետեւ, իբր, օգտագործվել է անկարգությունների մասնակիցների կողմից:
Նախարարը հնարավոր է համարել, որ Telegram-ն ապագայում կարող է ապաշրջափակվել։