211652_close_icon

Վիետնամը արգելափակել է Telegram-ը՝ հանցագործություններին աջակցելու կասկածանքով. RBC

views-count493 դիտում article-date 09:29 24-05-2025
Վիետնամի իշխանությունները հանձնարարել են հեռահաղորդակցության օպերատորներին արգելափակել Telegram հարթակը՝ այն բանից հետո, երբ հարթակը հրաժարվել է համագործակցել ոստիկանության հետ հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում։

Ոստիկանության տվյալներով՝ երկրում գործող շուրջ 9600 Telegram ալիքների 68 տոկոսը կապված է խարդախության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, իսկ որոշ ալիքներ՝ ահաբեկչական գործունեության հետ։

Իշխանությունները նաև պահանջել են, որ օպերատորները մինչև հունիսի 2-ը հաշվետվություն ներկայացնեն սահմանափակումների իրականացման վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր