211652_close_icon
views-count949 դիտում article-date 14:26 23-02-2025

Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ժամանակ կգտնի հարաբերությունները վերականգնելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը, որը զբաղված է բազմաթիվ առաջնահերթ հարցերով, ժամանակ կգտնի վրաց-ամերիկյան հարաբերությունները վերականգնելու համար։

«Մենք հասկանում ենք, որ այսօր Թրամփի վարչակազմը շատ անելիքներ ունի՝ ինչպես ներքին խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, այնպես էլ Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցը, որով նա զբաղված է։ Հետևաբար, Թրամփի վարչակազմն այս փուլում կարող է բավարար ժամանակ չգտնել Վրաստանի համար, բայց կարծում եմ, որ ինչ-որ փուլում անպայման կգա մի պահ, երբ Թրամփի վարչակազմը լրջորեն կհետաքրքրվի վրաց-ամերիկյան հարաբերություններով, ինչը կդառնա Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերականգնելու գրավականը»,- ասել է Կոբախիձեն լրագրողներին:

Վրաստանի վարչապետը նաև ընդգծել է, որ իր երկիրը ցանկանում է ոչ միայն վերականգնել հարաբերությունները, այլև վերսկսել ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից և կոնկրետ ճանապարհային քարտեզով։

 

Նմանատիպ նյութեր