Արտակարգ ու գարշահոտ իրավիճակ՝ Երևանում․ Նոր Արեշում կեղտաջրերը լցվում են բնակելի շենքերի բակեր, սեփական տներ, անգամ ննջասենյակներ ու հյուրասենյակներ, իսկ պատասխանատուները ասում են աշխատանքային 10 օրվա մեջ կմոտենան․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Նոր Արեշ թաղամասի 30-ից ավելի սեփական տների բնակիչներ և դրան հարակից Էրեբունի փողոցի 27, 29 շենքերի բնակիչներ չեն կարողանում ազատվել գարշահոտ ու հակասանիտարական վիճակից։
Երեկ՝ փետրվարի 6-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Երեք ամսից ավելի է՝ դիտահորերից կեղտաջրերը դուրս են գալիս ու հոսում են փողոցով մեկ՝ բնակելի սեփական տների ու 5 հարկանի մի քանի շենքերի մոտով չես կարողանում անցնես։ Ամբողջ կեղտը փողոցում լցված է, իսկ Էրեբունու թաղապետարանը ու համատիրությունը «մատը մատին չեն խփում»։
«Վեոլիա ջուր» զանգահարում ենք, ասում են աշխատանքային 10 օրվա ընթացքում կմոտենան, մի քանի անգամ մեր միջոցներով ենք վճարումներ կատարել ու խնդրել ենք, որ էդ մարդիկ հատուկ փչող ավտոմեքենայով եկել ու բացել են, բայց 1 օր անց նորից նույն պատկերն է լինում։ Վիճակն այնքան վատ է,որ կեղտաջրերը արդեն լցվում են սեփական տների ոչ թե բաղնիք, այլ նաև ննջասենյակներ, հյուրասենյակներ ու նկուղեր։
Վճարումները բոլորս կանոնավոր կատարում ենք, բայց փոխարենը ոչ մի առաջընթաց չենք տեսնում մեզ էս գարշահոտից փրկելու ուղղությամբ։
Հիմա դիմում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ հավատալով, որ իր միջամտությունը բավական է, որպեսզի Էրեբունու թաղապետրանն ու «Վեոլիա ջուր»-ը համատեղ էս հարցը լուծեն»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։