«Վեոլիա ջուր»-ն ու Էրեբունու թաղապետարանը ձեն ձենի են տվել, ոչինչ չեն ձեռնարկում՝ պարտաճանաչ սպառողներին գարշահոտ վիճակից փրկելու համար. Նոր Արեշում դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը հասնում են անգամ տներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 22 փողոցի բնակիչները չեն կարողանում հստակ պատասխան ստանալ «Վեոլիա ջրից»-ից, թե ի վերջո ինչքան պետք է փողոցում տեղադրված դիտահորերից կեղտը դուրս գա ու լցվի անգամ բնակիչների տներ:
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Ինչքան ժամանակ է՝ էս մեր փողոցում ամեն անգամ դիտահորերից կեղտաջուրը դուրս է գալիս ու ոչ մի անգամ ոչ «Վեոլիա ջուր»-ը, ոչ Էրեբունու թաղապետարանը, չեն ուզում կանգնել մեր թիկունքին, իսկ մեր խնդրանքն այն է, որպեսզի դեռ սովետական տարիներից անցկացված փոքր տրամաչափի կոյուղատարերը փոխեն նորով, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո էս ամբողջ թաղամասում լիքը տներ, շենքեր օբյեկտներ ավելացան ու շատերը իրենց սանհանգույցների կոյուղատարերը հավանաբար միացրել են մեր փողոցով անցնող կոյուղատարին, ինչն էլ ավելի է դժվարացնում կեղտաջրերի հոսքը:
Նույնիսկ այս պահին կան տներ, որ դիտահորերից թափվող կեղտաջուրը հասել է այդ վայրեր:
Մի քանի անգամ մենք ենք մեր ուժերով գումար վճարել ու մարդկանց խնդրել ենք, եկել ու դիտահորերը բացել են, բայց դա լուծում չի, հիմա եղանակը մի քիչ սառն է, էդ գարշահոտը չի զգացվում, գարնանն ու ամռանն անտանելի է:
Էրեբունու թաղապետարան դիմում ենք, պատասխանում են, թե մենք անզոր ենք «Վեոլիա ջրի» դեմ, «Վեոլիա ջրին» էլ դիմում ենք, նրանց թեժ գիծ զանգում ենք, նույն պատասխանն է՝ «Ձեր հայտը գրանցված է, կմոտենանք»:
Իսկ ինչի՞ չեն մոտենում, պատճառաբանում են, թե մեքենաներ չունեն, 2 մեքենա կա, կանչերը շատ են, դե մենք էլ՝ էշ մի սատկի, գարուն կգա, յոնջեն կբուսնի, թե ո՞վ կքաղի, Էրեբունու թաղապետարանը, թե «Վեոլիա ջուր»-ը, չգիտենք»:
Միակ ճիշտ լուծումը, որ սովետական տարիներին անցկացրած, իր դարն ապրած, մոտ 100-150 մետտր երկարությամբ կոյուղատարը պետք է փոխարինվի նորով:
Այսօր բնակիչները նորից զանգահարեցին «Վեոլիա ջուր», դարձյալ օպերատորը հնչեցրեց բաժանորդների կողմից արդեն անգիր արած իրենց հերթական խոսքը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի