211652_close_icon

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Մալաթիայում խմելու ջրի խողովակը վնասվել ու մի քանի շենքերի բակեր վերածել է Վենետիկի. ջուրը լցվում է շենքերի նկուղներ՝ վնասելով հիմքերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count33011 դիտում article-date 10:03 03-06-2025
Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Արդեն 4 ժամից ավելի է՝ Բաբաջանյան 43 շենքի դիմացով անցնող խմելու ջրի խողովակի վնասման հետևանքով ջուրը անխնա հոսում ու ողողում է մի ամբողջ թաղամաս: 
 
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խմելու ջուրը լցվել է մի քանի բարձրահարկ շենքերի բակեր, լցվում անգամ շենքի նկուղներ, ինչը պարարտ հող է՝ շենքերի հիմքերը վնասելու համար: 
 
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները նշում էին. 

«10 օր առաջ էր՝ սկսվեց այդ հատվածից խմելու ջուրը հոսել, 10 օր է՝ համարյա ամեն օր ահազանգել ենք «Վեոլիա ջուր», սակայն գալիս էին, նայում էին, արձանագրում այդ ամենը, ու խոստանում, որ խնդիրը կլուծեն, բայց ոչ մի օգուտ: Վերջին 3 օրերին «Վեոլիա ջրից» դարձյալ գալիս ու ասում էին, որ Երևանի քաղաքապետարանը պիտի անի, կամ էլ Երևանի քաղաքապետարանը պիտի թույլտվություն տա, որ քանդենք, խնդիրը վերացնենք, իսկ Մալաթիայի թաղապետարանից էլ ոչ մի դրական արձագանք: Թաղապետ Ռոմիկ Մխիթարյանին չգիտենք տեղեկացրել են, թե ոչ, բայց որ թաղապետը կարող է իր լծակներն օգտագործել ու «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որ խնդիրը լուծի, հստակ է: 

Միչդեռ 10 օր է, որ ջուրը հոսում էր, իսկ այսօր 4 ժամից ավելի է՝ մի քանի շենքերի բակեր դարձել են Վենետիկ, ոչ «Վեոլիա ջրին» է մտահոգում, ոչ էլ թաղապետարանին: 
 
Թող մեզ չասեն, որ քաղաքապետարանն ու թաղապետարանը գործ չունեն, ճիշտ է «Վեոլիա ջուր»-ն է անելու, բայց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Մալաթիայի թաղապետ Ռ. Մխիթարյանը հո կարող են «Վեոլիա ջրին» մի թեթև «դոզա» տալ ու խնդիրը կլուծվի: 

Ամբողջ աշխարհը պայքարում է ջուրն աչքի լույսի պես պահելու ուղությամբ, մեզ մոտ բարձիթողի վիաճկ է: 

Ջուրը հասնում է նաև այն հատվածներ, որի հարևանությամբ Երևանի քաղաքապետարանի ու Մալաթիայի թաղապետարանի շնորհիվ բարեկարգվել ու ստեղծվել են խաղահրապարակներ, բայց ում է պետք, եթե խաղահրապարակ մտնելու համար նավակներ պիտի օգտագործենք, այնպես որ «Վեոլիա ջուրը» թող հրատապ գա ու խնդիրը լուծի, թե չէ ջուրն անխնա կորում է ու հարց է՝ այդ գումարները «Վեոլիա ջուրը» ում ջանից ա դուրս բերելու, իհարկե սպառողների: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր