211652_close_icon
views-count16562 դիտում article-date 14:13 04-02-2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ բնակելի շենքի վնասված կոյուղատարերից մի քանի ամիս է կեղտաջրերը լցվում են նկուղներ՝ տարածվելով շենքի բակում ու հասնելով սեփական տներ․ կա համաճարակի վտանգ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 66 շենքի և շենքին հարակից սեփական տների բնակիչներից, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնում, որ «Վեոլիա ջր»-ի պատճառով հայտնվել են հակասանիտարական իրավիճակում։

Այսօր՝ փետրվարի 4-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Մեր 6-հարկանի շենքը կառուցվել է սովետական տարիներին։ Այդ ժամանակ խնդիրներ չենք ունեցել, բայց արդեն մի քանի տարի է, իսկ վերջին 5 ամսվա մեջ հայտնվել են գարշահոտության մեջ։ Նկուղներով անցնող կոյուղատարերի վնասման պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս, լցվում մուտքեր և հոսում դեպի բակ ու այդպես հասնում միչև սեփական տներ։ Բազմաթիվ անգամներ դիմել ենք Երևանի քաղաքապետարան, Շենգավիթի թաղապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի առաջընթաց չկա։ «Վեոլիա ջուր»-ը ասում է դա մեր գործը չէ, քաղաքապետարանն ու թաղապետարանն էլ ասում են մերն էլ չի։ Բնակիչներս կանոնավոր վճարումները կատարում ենք։ Հիմա չգիտենք ինչ ա լինելու ու ոնցա լուծվելու էս հակասանիտարական վիճակը։ Խնդիրը կկարգավորվի, եթե խոտանված խողովակները փոխվի և մի քիչ մեծ տրամաչափի խողովակներ անցկացվի։ Հիմա ձմեռ է, հոտը այդքան էլ չի խեղդում, բայց մի թեթև արևը դուրս է գալիս, չես կարողանում այստեղով անցնես։ Երեխաները անգամ էդ կեղտի մեջ են խաղում, երեխայա նա, ինչա հասկանում, նա ուզում է խաղա, վայելի իր մանկությունը։ Ճիշտն ասած հույս ունենք, որ գոնե այս անգամ մեր խնդիրը կլուծեն»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ խնդրին քաջածանոթ են և «Վեոլիա ջուր»-ը խոստացել է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում նշված հատվածում սկսկելու են աշխատանքներ իրականացնել և հին կոյուղատարերը փոխարինվելու են նորով։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր