1006 դիտում
13:42 11-07-2024
«Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է, իսկ «Հայոց պատմությունը»՝ չգոյության. Նիկոլ Փաշինյան
«Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» փոխելու որոշումն ընդունում ենք, որովհետև մեր ռազմավարության և քաղաքականությունների հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է արձանագրենք՝ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, ուրիշ մշակույթ, ուրիշ հայեցակետ, և մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու ու առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ, որ հասանելի է մեզ:
Մենք պետք է մեր հանրային կյանքի կենտրոնում դնենք պետությունը: Իմ գնահատմամբ՝ մի պրոցեսի մեջ ենք, որ փորձում ենք, ըստ էության, բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը և կյանքը երևում են բոլորովին այլ կերպ: Սա չափազանց կարևոր պրոցես է», - ասաց նա:
Ըստ Փաշինյանի՝ հարցը միայն անունների փոփոխության մեջ չէ:
«Ասում եմ՝ այդ փոփոխությունը մեզ համար միշտ և ամենուր չէ, որ հասանելի է, իսկ դա ինչի՞ց է՝ առաջին հերթին մեր բոլորիս ստացած կրթությունից: Մեր ստացած կրթության համատեքստը կենտրոնում պետություն չունենալն է, եթե ուզում ենք, որ պրոցեսները պետության ուժեղացման կայացման և պետության հարատևության ապահովման տեղ ունենան, պետք է այդ խնդրի լուծումը գտնենք այդ թվում կրթության ոլորտում:
«Հայաստանի պատմության» և «Հայոց պատմության» իմ ընկալումը ո՞րն է․ «Հայաստանի պատմությունը» պետության գոյության զարգացման պատմությունն է պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմությունը»՝ պետության չգոյության պատմությունը պետության գոյության դրվագներով», - ընդգծեց վարչապետը:
Նրա խոսքով՝ սա շատ կարևոր և հայեցակարգային տրամաբանություն է, և այն, որ մեզ համար առանցքային է պետության հարատևությունն ապահովելու ռազմավարությունը, նախ պետք է տեղի ունենա սոցիալ-հոգեբանական պայմաններում:
«Թույլ տվեք ասել, որ այդ փոփոխությունը տեղի է ունենում այսօր ՀՀ-ում»,- շեշտեց նա, ապա օրինակ բերեց, - «Ինձ համար էլ անսպասելի, բայց ՀՀ քաղաքացիների արձագանքը Կիրանցի հատվածում սահմանային սարքավորումների պատկերներին, հենց դրա ամենավառ ապացույցն է։ Դրանք «պետության» ու «չպետության» պատկերացումներն արտահայտող պատկերներ են, և սրա նկատմամբ հանրային վերաբերմունքն այս ամպլիտուդի մեջ է: «Պետության» և «չպետության» միջև գոյություն ունեցող այդ ճեղքը և այդ ճեղքում գոյություն ունեցող մտածողությունը, պետք է խոստովանենք` երկար ժամանակ կանխորոշել է մեր մտածողությունը, կամ էլ մեր մտածողությունն է արտահայտվել այդ իրողության մեջ»։

Նմանատիպ նյութեր
1246 դիտում
15:46 14-11-2024
«Գինի լից» երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է. Փաշինյան
1099 դիտում
14:51 06-04-2021
Խաղաղապահները Արցախում նախաձեռնել են «Ընտանիքի պատմությունը հաղթանակի պատմությունն է» ակցիան