211652_close_icon

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ գյուղերից մեկում կազմակերպել և իրականացրել են շնամարտ

views-count1435 դիտում article-date 18:51 05-02-2026
Հունվարի 30-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկում Տավուշի մարզի բնակիչներ 49-ամյա Ոսկան Ղ․-ն, 43-ամյա Արարատ Դ․-ն և 31-ամյա Հրայր Բ․-ն հունվարի 29-ին ժամը 18։00-ի սահմաններում կազմակերպել և իրականացրել են շնամարտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հրայր Բ․-ն հրավիրվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և տարված բացատրական աշխատանքների արդյունքում խոստովանել է, որ Ոսկան Ղ․-ի և Արարատ Դ․-ի հետ կազմակերպել և գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրականացրել են իրենց պատկանող տարբեր ցեղատեսակների շների կռիվ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր