211652_close_icon

Ոստիկանության Արտաշատի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ գյուղերից մեկում հայտնաբերվել են ապօրինի շշալցված, փաթեթավորած և կեղծ դրոշմանիշերով մեծ քանակի օղիներ

views-count1981 դիտում article-date 15:53 31-01-2026
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վերին Արտաշատ բնակավայրի Գնունու փողոցի տներից մեկի բնակիչ 40-ամյա Վարդան Մ․-ն Այգեպատ բնակավայրում գտնվող իր կողմից վարձակալած տանը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ, առանց համապատասխան լիցենզավորման շշալցնում և վաճառում է օղիներ և ունի կեղծ ակցիզային դրոշմանիշ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել  ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված հասցեում ապօրինի շշալցնում, փաթեթավորում և կեղծ դրոշմանիշերով վաճառում է տարբեր տեսակի օղիներ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նույն օրը ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր․ օր-ի 281-րդ հոդվածի 1-ին մասի, 289-րդ հոդվածի 1-ին մասի և 409-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում զննություն է կատարվել վերը նշված հասցեում, որի արդյունքում տան տարբեր սենյակներից հայտնաբերվել է 26 հատ «Ստումբրաս», 71 հատ «Ցարսկայա», 39 հատ «Արխանգելսկայա», 12 հատ «Ապսալյուտ», 60 հատ «Տալկա», 12 հատ «Տօլգա», 1 հատ «Ֆինլանդիա», 1 հատ «Բերյոզկա», 2 հատ «Վոդկա ռուսական», 1 հատ «Օհանյան», 1 հատ «Խորտիցա», 1 հատ «Չիստիյե Ռոսի» և 120 լ․ ընդհանուր տակառի մեջ լցված կեղծ օղիներ, 9 հատ «Կարմրահյութ», 25 հատ «Արենի», 4 հատ «Կարաս», 2 հատ «Մառանի» 1 հատ «Ոսկեվազ», 1 հատ «Խարջի», ինչպես նաև մոտ 130լ ընդհանուր տակառի մեջ լցված կեղծ գինիներ, 21 հատ «Արարատ», 1 հատ «Դուդուկ», 1 հատ «Երևան» տեսակի կեղծ կոնյակներ, 3782 հատ կեղծ դրոշմանիշներ, ինչպես նաև շուրջ 5400 հատ դատարկ ապակյա շշեր և խցաններ։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր