211652_close_icon

Արարատի մարզի Նշավան, Արևշատ, Բյուրավան և Մխչյան գյուղերը առավոտյան ժամը 10-ից հոսանքազրկված են, իսկ «Արտաշատ» էլեկտրացանցից բնակիչների ականջներից փորձում են «լապշա կախել», թե հոսանքը շուտով կտանք

views-count1912 դիտում article-date 19:14 29-01-2026
Այսօ՝ այսօր՝ հունվարի 29-ին, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Նշավան, Արևշատ, Բյուրավան և Մխչյան բնակավայրերի 1000-ավոր բնակիչներ չեն կարողանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Արաքս» մասնաճյուղի Արարատի և Վայոց ձորի մարզերի «Արտաշատ» էլեկտրացանցից ստանալ հստակ պատասխան, թե ե՞րբ է էլեկտրամատակարարումը վերականգնվելու։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ հեռախոսազրույցում 20-ից ավելի զանգահարած քաղաքացիներ իրենց զայրույթն ու վրդովմունքն էին ուղղում «Արտաշատ» մասնաճյուղին՝ ասելով․ «Առավոտյան ժամը 10-ից լույսերը տարան։ Մտածեցինք՝ կարճ կտևի կամ էլ հերթական պրոֆիլակտիկան է, բայց 4 ժամից ավել որ տեսանք՝ լույսերը չեն տալիս, անհանգստացած զանգահարեցինք էլեկտրացանց։ Պատասխանեցին՝ 30 րոպեի ընթացքում հոսանքը կմիացնենք։ Ու դեռ միացնում են։ Ժամը 19։00 է, հույս էլ չունենք, թե կմիացնեն։ Զանգահարում ենք էլ՝ չեն բարեհաճում պատասխանել։

Ամառը որ լիներ, էդքան չէինք նեղվի, բայց ձմեռվա սառնամանիքին, երբ 1000-ավոր տներ, ուր նորածիններ, երեխաներ ու տարեցներ են ապրում, չեն կարողանում գազի կաթսաները ու էլեկտրավառարանները միացնեն՝ հոսանք չլինելու պատճառով։

Կարծես թե մեզ կամաց-կամաց «Արտաշատի» մասնաճյուղը տեղափոխում է 90-ական թվականներ։

Հիմա գոնե «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ընկերության պատասխանատուները տեղեկանան, որ առավոտվանից մեզ՝ պարտաճանաչ սպառողներիս, «Արտաշատ» մասնաճյուղում խաբում են, և չգիտենք էլ, թե երբ լույսերը կտան»։

Արարատի մարզի Նշավան, Արևշատ, Բյուրավան և Մխչյան գյուղերը առավոտյան ժամը 10-ից հոսանքազրկված են, իսկ «Արտաշատ» էլեկտրացանցից բնակիչների ականջներից փորձում են «լապշա կախել», թե հոսանքը շուտով կտանք։

Նմանատիպ նյութեր