Գարշահոտ և հակասանիտարական վիճակ՝ Աբովյան քաղաքի մի ամբողջ թաղամասում. բնակիչներն ասում են. «Մի քանի անգամ քաղաքապետն է խնդիրը լուծել, բայց նրա գործառույթը չէ, այն պետք է անի «Վեոլիա ջուրը», որը միայն մեր ականջներից լապշա է կախում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ
Տևական ժամանակ է՝ Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի 1-ին շենքի և դրան հարակից մի քանի շենքերի ու սեփական տների տարածքում տիրում է գարշահոտ վիճակ։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորից դուրս եկող կեղտաջրերը ամբողջ տարածքը ողողել են կեղտով ու կեղտաջրով, իսկ պատկան մարմինները՝ տվյալ դեպքում «Վեոլիա ջուրը», բնակիչների զանգերին միայն պատասխանում են, թե «խնդրին ծանոթ ենք, եթե ժամանակ ունենանք, կմոտենանք, տեսնենք ինչ ենք անում»։ Այդ մասին նշում էին բնակիչները, իսկ հետո ասում.
«Նման դարակազմիկ պատասխան երևի միայն «Վեոլիա ջրից» կստանայինք։ Ինչ է նշանակում նման ոչ սրտացավ գործելաոճն ու նման պատասխանը իր սպառողին, 90 տոկոսը նշված հատվածի բնակիչների պարտաճանաչ կատարում է վճարումները։ Մի քանի անգամ նույնիսկ դիմել են Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին, ով քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներին ուղարկել էր ու էդ մարդիկ մի 7-8 անգամ փչող մեքենայի միջոցով բացել են խցանված կոյուղատարերը ու որոշ ժամանակ փրկվել ենք էդ գարշահոտը շնչելուց, բայց շաբաթներ անց նորից նույն պատկերն էր և դա հիմնականում պետք է արվի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից։ Արդեն ամաչում ենք կրկին դիմենք Աբովյանի քաղաքապետին՝ լավ իմանալով, որ դա քաղաքապետարանի ֆունկցիայի մեջ չի մտնում։ Մնում է հույսներս դնենք ու սպասենք, թե երբ կբարեհաճի «Վեոլիա ջուրը», որ խնդիրը կարգավորվի։ Իսկ այդ ընթացքում գարշահոտ չշնչելու համար պիտի հակագազեր առնենք»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։