211652_close_icon
views-count3965 դիտում article-date 19:22 28-10-2019

Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից. Փաստինֆո

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է օգտագործում 2010թ.-ից: Այս մասին «[url=https://www.pastinfo.am/hy/news/2019/10/28/%D5%86%D5%A1%D5%AB%D6%80%D5%AB-%D5%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%B4%D5%A5%D5%BF-%D5%A4%D5%A5%D5%B2%D5%A5%D6%80-%D5%A7-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4-2010%D5%A9-%D5%AB%D6%81/903744]Փաստինֆո[/url]»-ին հայտնեց ՀՀ ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: «2010թ.-ից մինչ օրս ստանում է հոգեմետ դեղորայք, որոնք նշանակվել են տարբեր տարիներին և՛ դատապարտյալների հիվանդանոցի ՔԿՀ մասնագետի, և՛ Առողջապահության նախարարության մասնագետների, և՛ ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների ախտորոշումների հիման վրա: Ներկայումս գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետի հսկողության ներքո»,- ասաց Նոնա Նավիկյանը: Ինչը վերաբերում է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Կարեն Հունանյանին՝ Նաիրի Հունանյանի եղբորը, Նոնա Նավիկյանը նշեց, որ վերջինս առողջական խնդիրներ չունի և ադեկվատ է: Նշենք, որ Հունանյան եղբայրները գտնվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, երկուսն էլ դատապարտված են ցմահ ազատազրկման: Հիրշեցնենք, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հոկտեմբերի 24-ին առանձնազրույց էր ունեցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ: Հանդիպումը տևել է մոտ 2,5 ժամ: Արման Բաբաջանյանը հայտնել էր, որ իր հետ հանդիպման ընթացքում Նաիրի Հունանյանը հոգեմետ դեղեր է ընդունել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.pastinfo.am/hy/news/2019/10/28/%D5%86%D5%A1%D5%AB%D6%80%D5%AB-%D5%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%B4%D5%A5%D5%BF-%D5%A4%D5%A5%D5%B2%D5%A5%D6%80-%D5%A7-%D6%85%D5%A3%D5%BF%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4-2010%D5%A9-%D5%AB%D6%81/903744]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր