211652_close_icon
views-count9252 դիտում article-date 22:59 06-02-2025

Բքի, քամու ու մառախուղի պայմաններում Վայոց ձորի պարեկների, Վայքի հրշեջ-փրկարարների և ճանշինի աշխատանքի արդյունքում Սարավան-Զանգեր մի քանի կիլոմետրանոց ճանապարհահատվածում պատահարներ ու խցանումներ տեղի չունեցան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 6-ին, լարված իրավիճակում են աշխատել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի պետ Ռուստամ Զոհրաբյանի գլխավորությամբ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտից անբարենպաստ եղանակի՝ բքի, ուժեղ քամու և մառախուղի պայմաններում պարեկներն ու հրշեջ-փրկարարները, հետո նրանց միացած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները, տիտանական աշխատանք էին կատարում, որպեսզի ամեն վայրկյան Վայոց ձորի մարզից դեպի Սյունիքի մարզ տանող, հիմնականում՝ ժողովրդին հայտնի Սարավան-Զանգեր կոչվող հատվածում, ճանապարհը լինի անցանելի։

Ճանապարհն սպասարկող Վայքի ճանշինը մի քանի անգամ հատուկ տեխնիկայով մաքրում էր ճանապարհը և մշակում աղ ու ավազով, սակայն բուքն ու քամին իրենց սև գործն էին անում, բայց այդ ամենն անտեսելով՝ Վայոց ձորի մարզի պարեկները, Վայքի հրշեջ-փրկարարներն ու Վայքի ճանշինականները փայլեցին իրենց աշխատանքում և հենց դրա շնորհիվ ոչ մի խցանում ու ճանապարհատյին պատահար տեղի չունեցավ։

Այս պահին էլ պարեկները, փրկարարներն ու ճանշինականները շարունակում են հերթապահություն իրականացնել ճանապարհի այդ հատվածում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր