211652_close_icon

Արարատի և Վայոց ձորի պարեկները այսօր փրկեցին մի քանի կյանքեր, իսկ առանց վարորդական իրավունքի վկայականի ու ոչ սթափ «Mercedes»-ի վարորդին հայտնաբերեցին հետապնդման արդյունքում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count4357 դիտում article-date 15:15 24-01-2026
Այսօր՝ հունվարի 24-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությանԱրարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ Արարատի և Վայոց ձորի մարզում մի քանի կյանքեր են փրկել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է անկանոն, հանդիպակաց, բախվելով մի քանի ավտոմեքենաների, մի քանի ավտոմեքենաների համար էլ ստեղծել է վթարային իրավիճակներ և Արարատի մարզից ուղևորվում է դեպի Վայոց ձորի մարզ։

Տեսնելով, որ նա արդեն հատում է Արարատի մարզը ՊԾ Արարատի մարզի գումարտակի հրամանատար Գ․ Զաքարյանը տեղեկությունը փոխանցում է ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի հրամանատար Կ․ Հարությունյանին ու արդեն Վայոց ձորի պարեկները նկատում են նշված «Mercedes»-ը ու հետապնդում և բարձրախոսով հորդորում են, որ կանգնեցնի ավտոմեքենան, սակայն վարորդը կամ ներսում չի լսում, կամ լսելով չի ենթարկվում պարեկի օրինական կանգառ հրահանգին ու արդեn Արենի գյուղում պարեկները կարողնում են նրա դեմն առնել։

Տեղում պազվում է, որ նա ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չունի, ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։ 

Մի քանի րոպե նա չէր ենթարկվում պարեկների հրահանգներին, հրաժարվում էր ավոտմեքենայով տեղափոխվել ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ընթացքում ասելով, որ «ինքը միշտ էլ առանց պռավի այտենց քշել ա ու ոչ մի պռոբլեմ չի ունեցել»։ Պարեկները նրան և ավտոմեքենան այնուամենայնիվ տեղափոխեցին։

Ավտոմեքենայի առջևի հատվածը, կողային հայելիները ամբողջությամբ վնասվածք էր և դեպքի վայր էին ժամանել մի քանի վարորդներ, ովքեր զայրացած փորձում էին հաշվեհարդար տեսնել «Mercedes»-ի վարորդի հետ ասելով, որ նրա պատճառով մեռնելուց են փրկվել, ավտոն քշում էր իրենց ավտոմեքենաների վրա, նույնիսկ երկու- երեք ավտոմեքենաների է բախվել, որոշ հատվածներում էլ մեքենան  վարել է հանդիպակաց՝ վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար։

Բարեբախտաբար Վայոց ձորի մարզի պարեկներին հաջողվեց հանդարտեցնել զայրացած վարորդներին։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր