20427 դիտում
11:20 16-11-2014
23-ամյա վարորդը «Բելաջո» ռեստորանի մոտ ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ ավտովթարի պատճառ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Երևան քաղաքի Մոսկովյան 31 շենքի բանկիչ, 23-ամյա Ռաֆայել Այվազյանը, վարելով ВАЗ 2172 մակնիշի 44 RR 404 համարանիշի ավտոմեքենան, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջո» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել է էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Այվազյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 24-ամյա Գևորգ Նուրիջանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհայիհ ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները , Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է որ նա եղել ոչ սթափ ՝ «խմած»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Այվազյանը իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և նրա ավտոմեքենան մի քանի անգամ Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման համար տեղափոխվել է «Գայի պլաշադկա»:
Նախնական տվյալներով ВАЗ-2172 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.000.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 55.000 ՀՀ դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
57734 դիտում
13:45 25-08-2018
Ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային համակարգ. Վալերիյ Օսիպյան. Tert.am
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)