211652_close_icon

Շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Աշտարակի խճուղում բախվել են «Chevrolet»-ը, «BYD»-ը, «Dodge»-ը, «Kia»-ն և «Ford Transit»-ը․ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1327 դիտում article-date 12:23 24-01-2026
Այսօր՝ հունվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են 66-ամյա Հրաչյա Չ․-ի վարած «Chevrolet» մակնիշի, 26-ամյա Ալեքս Բ․-ի վարած «Ford Transit» մակնիշի, 31-ամյա Դավիթ Հ․-ի վարած «BYD» մակնիշի, 30-ամյա Նարինե Ղ․-ի վարած «Kia» մակնիշի և 53-ամյա Նորիկ Ս․-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կամոր Մկրտչյանը և Տիգրան Քեֆոյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր