Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Նոր Գեղիում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա․ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին, Նոր Գեղիի վարչական տարածքում Երևանի բնակիչ 30-ամյա Ազատ Ա․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մանուկ Խաչատրյանը և Դավիթ Սարգսյանը։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։