Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր․ ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում բախվել Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Սերյոժա Ծ․-ի վարած «Opel» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 51-ամյա Գարուն Ս․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Սերյոժա Ծ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արսեն Կիրակոսյանը և Միշա Վարոսյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով, իսկ ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտի մեջ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։