211652_close_icon

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է ավելի քան 3000 մարդ

views-count1513 դիտում article-date 20:15 23-01-2026
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է ավելի քան 3000 մարդ, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Ընդհանուր զոհվածների թիվը՝ 3117։ Քաղաքացիական անձինք և անվտանգության աշխատակիցներ՝ 2427, ահաբեկիչներ՝ 690», – գրել է նա սոցիալական ցանցերում։

Բողոքի ցույցերը սկսվել են իրանական ռիալի արժեզրկման պատճառով, որն ազդել է մեծածախ և մանրածախ գների վրա և հանգեցրել փոխարժեքի կտրուկ տատանումների։

Հունվարի 8-ից ի վեր ցույցերը դարձել են ավելի լայնածավալ։ Դրանց հրահրել է 1979 թվականին գահընկեց արված Իրանի շահի որդին, Ռեզա Փահլավին։ Նա կոչ է արել համընդհանուր գործադուլի և ռազմավարական նշանակություն ունեցող փողոցների ու շենքերի գրավման, ինչպես նաև խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջամտել։

 

Նմանատիպ նյութեր