Տիգրան Ավինյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի հետ միասին շրջայց կատարեցին վարչական շրջանում
Այսօր Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան աշխատակիցների հետ միասին շրջայց կատարեցին վարչական շրջանում։ Հայտնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը։
Հանդիպում տեղի ունեցավ նաև Նոյ թաղամասի բնակիչների հետ: Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց և լսեց նրանց հուզող խնդիրները, որոշ հրատապ հարցերի տեղում լուծումներ տրվեցին, իսկ մնացած հարցերը, որոնք քննարկման ենթակա էին, առաջարկվեց ուսումնասիրել ամբողջապես և հնարավորինս սեղմ ժամկետում գտնել համապատասխան լուծումներ:
Այնուհետև նրանք այցելեցին N 21 դպրոց, որի հետնամասում կառուցվող ֆուտբոլի դաշտը ժամանակակից և նոր չափորոշիչներով է կառուցվում: Խաղադաշտը կունենա ռետինե հատակ նաև կտեղադրվեն արտաքին լուսավորության հենասյուներ: