Ավտովթար՝ Երևանում. 21-ամյա վարորդը «Mazda»-ով Չարենցի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW»-ին և «Hyundai»-ին. օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու ՊԾ Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Սեյրան Բ.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողողի 70/8 հասցեի դիմաց բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Երևանի բնակիչներ 47-ամյա Համլետ Օ.-ի պատկանող «BMW» և 25 Կարեն Ղ.-ին պատկանող «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էրիկ Սուքիասյանն ու Միքայել Գրիգորյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն «Mazda»-ի վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։