127728 դիտում
20:05 18-12-2018
Առեղծվածային դեպք Երևանում. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ նոր կառուցվող կամրջի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու կախված դի. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչական բաժնի պետի տեղակալը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ նոր կառուցվող կամրջի հարևանությամբ, երկաթե խողովակից տղամարդու դի է կախված:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա –Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Վահագն Սիմոնյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Աբրահամ Ղալաչյանի գլխավորությամբ:
Ոստիկանները, քննիչներն ու փրկարարները նշված խողովակից հայտնաբերել են կախված վիճակում՝ 25-30 տարեկան երիտասարդի դի:
Այս պահին իրավապահները սպասում են, որ դեպքի վայր ժամանի դատական բժիշկը:
Ոստիկանությունն ու քննաչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը:
Դիակի մոտ հայտնաբերվել է նաև բջջային հեռախոս և կան կասկածներ, որ հնարավոր է՝ հեռախոսը պատկանում է կախվածին:
[color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Մալաթիայի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ, 37-ամյա Մարատ Մարգարյանն էր:[/color]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+