Շիրակի և Արագածոտնի պարեկների ու «Կապավոր» ՍՊԸ-ի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ մի քանի կմ մերկասառույց ճանապարհին ավտոպատահարներ տեղի չունեցան․ «Կապավոր» -ը չսպասելով ճանշինին, հատուկ տեխնիկայով ու աղ ու ավազով ճանապարհն էր մշակում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 19-ին, Հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզից դեպի Շիրակի մարզ տանող ճանապարհահատվածում, և պատճառը ճանապարհը սպասարկող ընկերությունների կողմից աշխատանքին ոչ սրտացավ մոտեցումն էր։
Անգամ մի քանի կիլոմետր ճանապարհահատված չէր մաքրվել ձյան շերտից, ինչի պատճառով առաջացել էր մերկասառույց, իսկ այն չէր մշակվել աղ ու ավազի խառնուրդով։
Միայն որոշ ժամանակ անց ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկներին՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Արմեն Ստեփանյանի, Արգամ Մելքոնյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկների՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, հաջողվեց այդ մի քանի կիլոմետրանոց մերկասառույց ճանապարհը վերցնել իրենց հսկողության տակ, ինչի արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չունեցան։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամբողջ ճանապարհահատվածը կմնար մերկասառույց, մինչև հերթական անգամ «Կապավոր» ՍՊԸ-ի աշխատակիցները՝ տնօրեն Արմեն Դարբինյանի գլխավորությամբ, ցուցաբերելով բարի կամք և գործին նվիրվածություն, կամավոր միացան Շիրակի և Արագածոտնի գումարտակների պարեկներին, իրենց հատուկ տեխնիկաներով սկսեցին մի քանի անգամ Արագածոտնի մարզից Շիրակի մարզ և Շիրակի մարզից դեպի Արագածոտնի մարզ մերկասառույց ճանապարհները մշակել աղ ու ավազի խառնուրդով։
Մինչդեռ դա պետք է կատարեին այդ ճանապարհները սպասարկող ճանշինականները։
Այս պահին էլ «Կապավոր» ՍՊԸ-ի աշխատակիցները պարեկների հետ շարունակում են հերթապահություն իրականացնել, որպեսզի, եթե անհրաժեշտություն լինի, իրենք օգնության ձեռք մեկնեն վարորդներին։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ հունվարի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Ագարակից մինչև Թալին տանող ճանապարհահատվածը ամբողջությամբ գտնվում է մերկասառույց վիճակում, ինչպես նշում են վարորդները՝ բարձիթողի վիճակ է։ Ամբողջ ճանապարհից չի հեռացվել ոչ միայն ձյունը, այլև չի կատարվել աղ ու ավազի խառնուրդով մշակում։
Վարորդները իրենց զայրույթն էին ուղղում ճանապարհն սպասարկող ընկերություններին՝ ասելով. «Ինչու պետք է 21-րդ դարում՝ տեխնիկայով հարուստ ժամանակաշրջանում, նման պատկեր լինի։ Միայն որպես աշխատող կառույցներ մենք նկատել ենք փրկարարներին ու պարեկներին։ Ոչ մի կառույց մատը մատին չի խփում էս ճանապարհներից մերկասառույցը վերացնելու համար, իսկ դրա համար շատ բան պետք չէ, տրակտորը անցնի, հետևից էլ աղ ու ավազ լցնեն, ամեն ինչ լավ կլինի»։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ ՝ հունվարի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եթե Երևանից մինչև Աշտարակ և Ագարակ ճանապարհն սպասարկող ընկերությունների կողմից ճանապարհից հեռացել է ձյունը, աղ ու ավազով մշակվել մերկասառույցը, ինչի շնորհիվ երթևեկությունն անցանելի է, ապա Ագարակից մինչև Շիրակի մարզ բարձիթողի վիճակ է։ Ճանապարհները հիշեցնում են ձմեռային մի աշխարհ, իսկ վարորդներն էլ կատակում են՝ ասելով, թե երևի մեր որոշ ճանշիններ էնքան են զարգացել, որ ճանապարհները ոչ թե արդեն ասֆալտապատում են, այլ սպիտակ սահադաշտեր են ստեղծում կամ էլ ձյունե ասֆալտ են անում։
Ակնհայտ երևում է, որ ճանապարհն սպասարկող ճանշինները մատը մատին չեն տվել և չեն փորձել անգամ ձյունը հեռացնել, ուր մնաց՝ վարորդները վստահ լինեն, թե աղ ու ավազի խառնուրդով կմշակեն։
Այս խնդիրը պետք է իր հսկողության տակ վերցնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ու պարտավորեցնի իր նախարարության ենթակայության տակ գտնվող «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին ռեալ գործով զբաղվեն, ու գոնե գլխավոր ճանապարհները մաքրեն ձյան շերտից ու մերկասառույցից։
Այս խնդիրը պետք է անհանգստացնի նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին և գուցե արդար կլիներ, եթե մարզպետը փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանին այսպես ասած «գործուղի» Արագածոտնի մարզից դեպի Շիրակի մարզ նոր կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհ, ով սեփական մաշկի վրա կզգա, թե ինչպես են վարորդները կյանքի գնով երթևեկում։
Բարձիթողի վիճակում է նաև Կոշ գյուղ տանող գլխավոր ճանապարհը, որտեղ նույնպես ոչ մի տեխնիկա չի մտել ու ձնամաքրման աշխատանքներ չեն կատարվել։
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի