211652_close_icon
views-count27900 դիտում article-date 12:52 06-02-2023

Հալալ է Թալինի ճանշինին․ ողջ գիշեր, առանց դադարի, հատուկ տեխնիկաներով, իսկ հիմա էլ աղ ու ավազով մշակում են Արմավիր-Թալին 35 կմ-անոց ճանապարհը․ այն անցանելի է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկվանից հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով հանրապետության մի քանի մարզային ճանապարհներ դարձել են դժվարանցանելի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շնորհիվ Թալինի ճանշինի աշխատակիցների, Արմավիրի մարզից դեպի Թալին քաղաք տանող մոտ 35 կմ-անոց ճանապարհն անցանելի է։

Ողջ գիշեր Թալինի ճանշինի աշխատակիցները առանց դադարի, հատուկ տեխնիկաներով մաքրել են ճանապարհը։ Իսկ այս պահին էլ աշխատակիցները աղ ու ավազով մշակում են ճանապարհը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր