Երևան-Գյումրի ճանապարհն անցանելի է շնորհիվ ճանշինականների. Լանջիկ-Գյումրի մոտ 30 կիլոմետրանոց մերկասառույց ճանապարհից հեռացվել է ձյունն ու կատարվել է աղ ու ավազով մշակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այսօր՝ հունվարի 4-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհն ամբողջությամբ անցանելի է։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Լանջիկից մինչև Գյումրի մոտ 30 կիլոմետրանոց ճանապարհահատվածում այն սպասարկող ճանշինականների կողմից նախ հեռացվել է ձյունը, ապա մշակվել աղ ու ավազով։
Այս պահին նշված հատվածում երթևեկության համար ոչ մի խոչընդոտ չկա, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինները շարունակում են իրականացնել հերթապահություն։
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 28-ին Շիրակի մարզի որոշ ճանապարհահատվածներում տիրում էր բարձիթողի վիճակ։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկից մինչև Ազատան բնակավայր ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց էր։
Եթե որոշ հատվածներում ճանապարհից հեռացվել էր ձյունը ու կատարվել աղ ու ավազով անհրաժեշտ մշակում, ապա Լանջիկ-Ազատան մոտ 25 կիլոմետրանոց ճանապարհահատվածում կարելի է ասել ճանապարհն սպասարկող ճանշինը մատը մատին չէր տվել։
Մինչդեռ նույն օրը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն էր հրապարակել, որ ողջ գիշեր հանրապետությունում ճանապարհները ճանշինականների կողմից մշակվել էին, հեռացվել էր ձյունն ու լցվել անհրաժեշտ աղ ու ավազ։ Սակայն նշված վայրում մի քանի կիլոմետր մերկասառույց էր։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի