211652_close_icon

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, Տավուշի մարզում, Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում

views-count1189 դիտում article-date 09:09 18-01-2026
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Նորավան-Կապան, Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Տավուշի մարզում, Ամասիայի տարածաշրջանում ձյուն է տեղում։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Նմանատիպ նյութեր