211652_close_icon
views-count22744 դիտում article-date 16:42 28-01-2024

Հրազդանի տարածքում մերկասառույցի պատճառով ձնակույտում հայտնված Mercedes-ի վարորդին օգնության են հասել ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկներն ու քաղաքացիները, իսկ ճանշինը ճանապարհը վերածել է սահադաշտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը ամեն անգամ պարեկային ծառայության ղեկավար կազմի հետ հանդիպմանը թիվ 1 խնդիր են դրել այն, որ պարեկը իր ծառայության ընթացքում նույնպես պետք է ցուցաբերի մարդկային մոտեցում անօգնական վիճակում հայտնված քաղաքացիների ու վարորդների նկատմամբ։

ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը ամեն անգամ պարեկային ծառայության ղեկավարի կազմի հետ խորհրդակցություններ անցկացնելիս հորդորում է, որ պարեկը պետք է առաջնորդվի «ուրիշի ցավ չկա» կարգախոսով և եթե անհրաժեշտություն լինի նա պետք է օգնություն ցուցաբերի դրա կարիքը ունեցող քաղաքացիներին։

Երեկ՝ հունվարի 27-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայության ընթացքում նկատել են, որ Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Հրազդանի վարչական տարածքում Mercedes մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով հայտնվել է ձնակույտի մեջ։ Պարեկները մոտեցել են վարորդին, ապա նրա ընկերների հետ օգնել են ավտոմեքենան ավտոքարշակի միջոցով դուրս բերել երթևեկելի գոտի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ եթե ճանապարհն սպասարկող ճանշինը աշխատանքներ կատարեր, ապա ավտոմեքենան չէր հայտնվի ձնակույտում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր