211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Opel»-ը և «Honda»-ն․ վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում և բռնկվել․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count4588 դիտում article-date 12:22 11-01-2026
Այսօր՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Շիրակի փողոցից դեպի Ներքին Շենգավիթ 13 փողոց տանող ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում և բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Սարուխան Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Լիլիթ Գրիգորյան և կրտսեր պարեկ Սարուխան Խաչատրյանը։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։

Փրկարարները փակել են նաև «Honda»-ի գազի բալոնի փականը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր