211652_close_icon

Համոզելու գործընթացը պիտի տեղի ունենա այսպես․ «լավ, էլի, Տեր հայր, ախպոր պես, Կաթողիկոսի անունը չտաս՝ թող գա մեր համայնք». «ՉԻ»

views-count3298 դիտում article-date 10:31 10-01-2026
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե այսուհետ բոլոր կիրակիներին կմասնակցի պատարագների, բայց այլևս նախապես չի տեղեկացնի, թե կոնկրետ ո՛ր եկեղեցում։

«ՉԻ»
․ Այ սա արդեն շատ խելամիտ որոշում է։ Թե չէ մինչև հիմա ինչի՞ նման էր։ ԱԺ-ում ու կառավարությունում ինչքան պնակալեզ կար՝ կիրակի օրով «ուր որ գնաս հետդ կգամ» երգելով հետևում էր իրեն ու ասպատակում որևէ եկեղեցի, իսկ մյուս եկեղեցիները հանգիստ իրենց պատարագն էին մատուցում։ Իսկ հիմա թող 10-20 հոգանոց խմբեր կազմեն ու գնան տարբեր եկեղեցիներ՝ պատարագ հարամելու։ Մարդ ես, գուցե բախտները բերի, Նիկոլը պատահաբար հենց այդ եկեղեցին այցելի ու տեղում գնահատի իրենց ծառայամտությունը։

Բացի այդ էլ՝ եթե նախապես հայտնի չէ, թե Նիկոլը հատկապես որ եկեղեցու պատարագն է հարամելու, ԱԱԾ-ն լեգիտիմ իրավունք է ստանում ցանկացած կիրակի պատարագից առաջ «շմոն անել» ցանկացած եկեղեցում՝ վարչապետի անվտանգությունն ապահովելու պատճառաբանությամբ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև, որ եթե որևէ համայնք ցանկանում է, որ ինքը պատարագի մասնակցի հատկապես իրենց եկեղեցում, ուրեմն համայնքի բնակիչները պիտի նախապես քահանաներին համոզեն պատարագի ընթացքում չհնչեցնել Կաթողիկոսի անունը, և այդ դեպքում ինքը կընդունի հրավերը։ Ըստ երևույթին նրա պատկերացմամբ՝ համոզելու գործընթացը պիտի տեղի ունենա այսպես․ «լավ, էլի, Տեր հայր, ախպոր պես, Կաթողիկոսի անունը չտաս՝ թող գա մեր համայնք, համ էլ՝ ճամփեքը կսարքեն, գյուղին լավ աչքով կնայեն․․․»։

Ամբողջական հոդվածը՝ «Չորրորդ իշխանություն»-ում
 

Նմանատիպ նյութեր