211652_close_icon
views-count36517 դիտում article-date 22:10 01-01-2017

Հերթական ինքնաշեն բեռնատար վերելակի մետաղյա կառուցատարերի արանքից փրկարարները դուրս են բերել աշխատակցուհու արգելափակված ձեռքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երվանդ Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտ գտնվող «Կաս» մարկետում աշխատակցի ձեռքը արգելափակվել է վերելակի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 19 փրկարարական ջոկատը։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի և նույն կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, փրկարար ծառայության փոխգնդապետ Տիգրան Կոստանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության աշխատակիցները։ Փրկարարները նշված խանութի ինքնաշեն վերելակի մետաղյա կառուցատարերի արանքից դուրս են բերել մարկետի աշտակից՝ 55-ամյա Հերմինե Գուրանյանի ձեռքը։ Ու երբ Հ․ Գուրանյանի ձեռքը արգելափակումից դուրս են բերել, նախ տեղում օգնություն են ցուցաբերել բժիշկները, այնուհետև տեղափոխել «Թիվ 1» համալսարանական հիվանդանոց։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր