Կուբայում սուգ է հայտարարվել Մադուրոյի պաշտպանության ժամանակ 32 կուբացու զոհվելու առնչությամբ
Վենեսուելայում ամերիկյան ուժերի կողմից նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու գործողությունների ժամանակ սպանվել է Կուբայի 32 քաղաքացի։ Այս մասին հայտնել է Կուբայի կառավարությունը։
«ԱՄՆ կառավարության կողմից նախապատրաստված հանցավոր հարձակման հետևանքով․․․ մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 32 կուբացի, որոնք հարավամերիկյան երկրի գործընկերների խնդրանքով իրենց առաքելությունն էին կատարում Հեղափոխական զինված ուժերի և Ներքին գործերի նախարարության անունից»,- ասվում է Կուբայի կառավարության «Ֆեյսբուք»-ի էջում արված գրառման մեջ։
Կառավարության որոշմամբ՝ Կուբայում հունվարի 5-ին և 6-ին սգո օրեր են հռչակվել՝ ի հիշատակ զոհվածների։
Կուբայի նախագահ Միգել Դիաս Քանելը X-ի գրառման մեջ դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները՝ անվանելով դրանք «պետական ահաբեկչություն Վենեսուելայի քաջ ժողովրդի և մեր Ամերիկայի դեմ»։