2048 դիտում
10:09 11-09-2021
Հրճվանք ու սուգ․ ո՛չ նորմալ ուրախանալ ու տոնել գիտենք, ո՛չ նորմալ տխրել ու սուգ պահել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչի՞ց է, որ ո՛չ նորմալ ուրախանալ ու տոնել գիտենք, ո՛չ նորմալ տխրել ու սուգ պահել։ Ուրախացողները չգիտեն՝ ինչպես չափը պահել եւ իրենց կողքին ապրող՝ ոչ տոնական տրամադրություն ունեցող մարդկանց զգացմունքները չվիրավորել։ Իսկ սգացողները պահանջում են, որ իրենց սուգը կիսեն բոլորն ու 24 ժամ՝ առանց րոպե անգամ այդ գծից շեղվելու։ Ի վերջո, բոլորին պետք է պարզ լինի, որ մի ամբողջ հասարակություն չի կարող ապրել նույն տոնայնության մեջ։ Եվ դա բնական է՝ մեկի տանը տոն է, մյուսի տանը՝ սուգ, բայց պետք է գտնել համակեցության, միմյանց զգացմունքները հարգելու բանաձեւը։
Պարզ է, որ հատկապես վերընտրվելուց հետո ՔՊ-ականների սրտում իսկական խրախճանք է, եւ նրանք դեռ երկար են մեր երեսով տալու իրենց 53 տոկոսանոց քվեն՝ այն ներկայացնելով որպես համազգային որոշում եւ իրենց անօրինականությունների համար տրված անբեկանելի մանդատ։ Բայց ակնհայտ է նաեւ, որ պատերազմում պարտությունը չմարսած, որդիներ կորցրած մարդիկ դեռ երկար են սգալու, եւ նրանց համար այդ մանդատն ու պարտվածներին մանդատ տվողը մերժելի են ու անգամ՝ ատելի։
Բայց եթե հրճվանքը թաքցնել չկարողացող իշխանավորները մի քիչ խելք ունենային, կհասկանային, որ այդ մանդատն իրականում թղթից է եւ շատ խաբուսիկ, որ այն, ինչպես ճարահատյալ տվել են իրենց, այն էլ հասարակության միայն մի մասը, նույն հաջողությամբ կարող են իրենց ձեռքից վերցնել։
Պետք է հասկանային, որ սգակիր մարդկանց, Արցախի համար տառապողների զգացմունքները հարգելն իրենց բուն պարտականությունն է։ Եվ անգամ եթե որոշել են սեպտեմբերի 21-ը նշել, դա պետք է արվի խելամտության շրջանակներում, առանց թմբկահարելու եւ ֆինանսական ճոխ ծախսերի։ Իսկ 1 միլիարդ դրամ հատկացնելով հրապարակում հարսանեկան քեֆ կազմակերպելն անիմաստ է ու անբարո»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1039 դիտում
13:59 20-11-2023
Հայկական նոր նորմալությունը և իր վտանգները. Ուրախանալ արգելվում է տխրել. Վահե Հովհաննիսյան
2934 դիտում
13:46 21-11-2020
Էս ինչ հրճվանք են ապրում անբուժելի պողոսները․ Սպարտակ Ղարաբաղցյան
4194 դիտում
12:43 30-08-2015
Կառլեն Մկրտչյան. Հայաստանի կեսը տխրել է «Սպարտակի» պարտության պատճառով. տեսանյութ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»