211652_close_icon
views-count1461 դիտում article-date 17:06 03-05-2014

Օդեսայում 3֊օրյա սուգ է հայտարարվել

Օդեսայում մայիսի 3֊ից 5֊ը եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Ուկրաինայի ամբողջականության կողմնակիցների և ռուսամետ անջատողականների միջև բախումների ընթացքում զոհվածների։ Այս մասին հայտնել է քաղաքի պաշտոնական կայքը, փոխանցում է BBC-ն։ Այդ օրերին քաղաքի ձեռնարկությունների, վարչությունների և կազմակերպությունների շենքերից կիջեցվեն Ուկրաինայի պետական և Օդեսայի դրոշները։ Ըստ քաղաքային իշխանությունների տվյալների՝ բախումների ընթացքում տուժել է ավելի քան 170 մարդ։

Նմանատիպ նյութեր