Խոշոր հրդեհ Երևանում․ բազմահարկ շենքերից մեկում փրկարարներն ու պարեկները 7-րդ հարկից անվասայլակով ծխահարված տատիկին մոտեցրել են շտապօգնությանը․ բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի հոգու․ շենքը գազաֆիկացված չէ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մոլդովական փողոցի թիվ 29/4 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2, թիվ 11-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկներ։
Ժամանել է նաև թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը և ԱԻԱԽ հերթապահ խումբը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Այս պահին հրշեջները փորձում են կանխել կրակի տարածումը։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ կան կասկածներ, որ հնարավոր է ներսում քաղաքացի լինի։
Տեղում պարզվել է, որ շենքի բնակիչ մի քանի երիտասարդ տղաներ, մինչ հրշեջների ժամանելը, կարողացել են այրվող բնակարանից դուրս բերել տատիկին և տեղափոխել հարևան սենյակ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել 4 հոգու՝ միացնելով թթվածնային սարք, որոնցից 2-ը երեխաներ են։
Բժիշկները արդեն տեղում բուժօգնություն են ցուցաբերել տատիկին, ում հետո անվասայլակով փրկարարները, պարեկները և քաղաքացիները 7-րդ հարկից իջեցրել և մոտեցրել են շտապօգնությանը, ապա բժիշկները տեղափոխել են նրան «Հերացու» անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Տեղում շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել նաև 3 հրշեջի, որոնք աշխատանքներ իրականացնելիս ձեռքերի հատվածում վնասվածքներ էին ստացել։
Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» և «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները, և տեղում պարզվել է, որ շենքը գազաֆիկացված չէ։
Ժամանել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։