Ողբերգական հրդեհ՝ Երևանում. պարեկների կողմից պատգարակով շտապօգնությանը մոտեցրած բնակչուհին ծխահարվել է. բժիշկները արձանագրել են նրա մահը. բնակարանը գազաֆիկացված չի եղել․ ժամանել են հրշեջների 4 մարտական հաշվարկ և ավտոսանդուղք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցի 73 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված շենքի 10-րդ հարկի բնակարաններից մեկում առաջացած կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Մինչ հրշեջների ժամանումը՝ նշված բնակարանից ծայրահեղ ծանր վիճակում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Հայկ Ղազարյանն ու կրտսեր պարեկ Վիրապ Ասատրյանը քաղաքացիների օգնությամբ պատգակարով տանտիրուհուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսաանյանի և նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի հանձնարարականով՝ պարեկները սահմանազատել են տարածքը, դեպքի վայրից հեռացրել հետաքրքրասեր քաղաքացիներին:
Օպրեատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի աշխատակցները, սակայն տեղում պարզվել , որ հդրեհը գազամատակարարման հետ կապ չունի, բնակարանում գազամատակարարում չի եղել:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիականության գլխավոր վարչության Մարաշի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ:
Մինչ հրշեջները կանխել են կրակի տարածումն ու հրդեհաշիջման աշխատանքներ են իրականցրել, շտապօգնության ավտոմեքենայում տանտիրուհին գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի մասին ոստիկանության Մարաշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչիկ Պողոսյանի և օրվա պատախանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է բնակարանի սեփականատիրուջ և մահացածի ինքնությունները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նշված տան բնակիչ 86-ամյա Ժորժետա Բ.-ն է, ով այրվածքներ չի ունեցել, մահվան պատճառն էլ ծխահարվելն է եղել:
Լուսանկարները՝ Սմնատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։