211652_close_icon

Հրդեհ՝ Նորք-Մարաշում հայտնի «Նաիրի» հյուրանոցային համալիրում. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ. շտապօգնությունը տեղում օգնություն է ցուցաբերել ծխահարված մի քանի քաղաքացու, երկուսին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3765 դիտում article-date 14:34 06-10-2025
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Արմենակյան փողոցում գործող «Նաիրի» հյուրանոցային համալիրի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր, ովքեր քաղաքացիների կողմից նշված հյուրանոցային համալիրից դուրս բերված մի քանի քաղաքացիների տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա նրանցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ: 
Տարածքը սահմանազատել են պարեկները:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ», Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները: 
 
Տեղում պարզվել է, որ հրդեհը գազի արտահոսքի հետևանք չէ, քանի որ տարածքը, որտեղ հայտնաբերել են կրակը, գազաֆիկացված չէ:
 
Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, ովքեր հյուրանոցային համալիրը ժամանակավորապես հոսանքազրկել են: 
 
Դեպքի փաստով ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է բուժօգնություն ստացած և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհը բռնկվել է նկուղային հարկում, որտեղ կուտակված են եղել մեծ քանակի գորգեր և ներքնակներ: 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր