Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «Լադա»-ն․ կան զոհեր և վիրավորներ․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ազատան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ազատանի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներ և շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարատկի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հարութ Ղազարյանի գլխավորությամբ։
Տարածքը պարեկները սահմանազատել են։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահրամ Ոսկանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, վարչության պետի տեղակալ Արթուր Մնոյանի, Ախուրյանի քննչական բաժնի պետի պարտականությունների ժամակավոր կատարող Նարեկ Գարեգինյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։