Ավտովթարներ՝ Արագածոտնի մարզում․ Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա նույն վայրում բախվել են 2 «Mercedes»-ները և «Լադա»-ն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա նույն վայրում բախվել են 2 «Mercedes» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արգամ Մելիքյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վարդան Խանոյանը և Կարեն Մեխակյանը։
Վթարների փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։