Լարված իրավիճակ՝ Երևանում․ Օտյան փողոցում գտնվող այգին, որը շուրջ 50 տարի խնամել է Ղազարյան ընտանիքը, վաճառել են այլ անձանց․ ընտանիքը և հարևանները պահանջում են արդարություն․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երևանի բնակիչ 51-ամյա Մհեր Ղազարյանը արդեն 3 տարի է դատարաններում պայքարում է հասնել արդարության, որպեսզի իր հայրիկի և ընտանիքի կողմից 50 և ավելի տարիներ մշակված այգին դառնա իրենց օրինական սեփականությունը և տարիների ընթացքում կատարված հսկայական աշխատանքը «ջուրը չլցվի»։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Մհերը ասաց․ «Հայրիկս մոտ 50 տարի մշակել է Օտյան փողոցի 102 հասցեում գտնվող այս հողակտորը, ծառեր տնկել, աջեցրել, խնամել, մոտ 40 մետր երկարությամբ հենապատ կառուցել, մի քանի 100 բեռնատար աղբ հեռացրել։ Այստեղ ժամանակին անտառ էր ու հայրս իր ձեռքով ջուր է կրել, որպեսզի տնկի այս ծառերը ու ջրի։ Ծնողներս իրենց արդար քրտինքով ստեղծել են այս այգին, որպեսզի թե մեր ընտանիքի անդամները, թե հարևանները ամռան տապին հանգստանալու տեղ ունենան։ Մոտ երեք տարի առաջ իմացա, որ թաղապետարանը այս հողակտորը կիսել է երկու մասի և վաճառել ու այդ օրվանից դատարանների դռներն եմ ընկել, որպեսզի ապացուցեմ, որ այս հողակտորը միայն պատկանում է մեր ընտանիքին, քանի որ այն ներդրումը ու հոգատարությունը, որ մեր ընտանիքն է ցուցաբերել՝ անգնահատելի է, և չի կարող ինչ որ մեկը կամ միքանիսը գնեն այս հողը և այս ամենը հավասարեցնեն 0-ի, կտրեն այս ծառերը, որ տուն կառուցեն։
Ես և իմ հարևանները դա ուղղակի թույլ չենք տա և դրա համար դիմում ենք պատասխանատու կառույցներին, գործը քննող դատավորին, որպեսզի արդարությունը հաղթի և մեր ընտանիքը կատարած աշխատանքը գնահատվի ու այս հողակտորը մեզ հատկացվի։ Այս ընթացքում բերել են դռան վրա մի կողպեք են կախել ու գնացել, չնայած այլ բան չեն էլ կարող անել այդտեղ, քանի որ մենք թույլ չենք տա»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։