211652_close_icon

Քրեական ոստիկանությունում ստացված տեղեկությունը հավաստի էր․ ոստիկանություն տեղափոխված քաղաքացու մոտ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ, կաթոցիչ և թմրամիջոց

views-count976 դիտում article-date 15:08 25-12-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 19-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Երվանդ Քոչար փողոցի «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանություն է տեղափոխվել Երևանի բնակիչ 41-ամյա Լևոն Խ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում նրա մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Էրոլ Արաս Մագնում» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 2 փամփուշտով, 2,33 գրամ ընդհանուր քաշով կաթոցիչ՝ լցված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով և 1 փաթեթ՝ լցված 0․57 գրամ «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք Լևոն Խ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր