Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ քրեական ոստիկանությունում ստացված տեղեկությունը հավաստի էր․ ոստիկանություն տեղափոխված ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մայիսի 14-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողների հետ, Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 9 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և իր կողմից վարած «Cheri» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանություն այդ քաղաքացիների՝ Երևանի բնակիչներ 32-ամյա Վը-Ս․-ի և նրա կնոջ՝ 24-ամյա Վ-ը Բ․-ի անձնական խուզարկությամբ Վ-ը Ս․-ի մոտից հայտնաբերվել է 0.9 գրամ ընդհանուր կշռով պոլիէթիլենային թափանցիկ թաղանթով փաթեթավորված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, որը ըստ վերջինիս հայտարարության հանդիսանում է «կրիստալ» տեսակի թմրամիջոց:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։