211652_close_icon

Իլոն Մասկը խոսել է Թրամփի վարչակազմում իր աշխատանքի մասին. «Մենք փոքր հաջողությունների հասանք»

views-count1060 դիտում article-date 23:30 10-12-2025
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն իր օգնական և ազդեցիկ պահպանողական Քեյթի Միլլերի հետ մտերմիկ հարցազրույցում ասել է, որ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) ղեկավարելու իր ջանքերը սոսկ «մասամբ են հաջողվել», և որ ինքն այլևս դրանով չի զբաղվի, հայտնել է Associated Press-ը։

Tesla-ի և SpaceX-ի գլխավոր տնօրենը, որը նաև X սոցիալական մեդիա հարթակի սեփականատերն է, շարունակում է ակտիվ լինել նախագահ Դոնալդ Թրամփի գործակալությունում, որը Մասկը լքել էր գարնանը՝ անցյալ ամիս դրա գործունեության պաշտոնական դադարեցումից առաջ։

Ընդսմին, Մասկն գանգատվել է, նշելով՝ թե որքան դժվար է արագ վերակառուցել դաշնային կառավարությունը, խոստովանելով, որքան շատ է տուժել իր բիզնեսը DOGE-ում իր աշխատանքի և դրա ցածր ժողովրդականության պատճառով։

«Մենք փոքր հաջողությունների հասանք։ Որոշակի հաջողություններ ունեցանք, իհարկե»,- ասել է նա Միլլերին, որն այն ժամանակ DOGE-ի մամուլի քարտուղարն էր։

Երբ Միլլերը Մասկին հարցրել է, թե արդյոք նա կրկին կզբաղվի դրանով, միլիարդատերը պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում... DOGE-ի վրա աշխատելու փոխարեն, ես, ըստ էության, իմ ընկերությունների վրա կաշխատեմ»։

Այնուհետև, գրեթե տխրությամբ, Մասկը հավելել է. «Նրանք ավտոմեքենաները չէին այրի», նկատի ունենալով Tesla ընկերության դեմ սպառողների բողոքի ցույցերը։

Նմանատիպ նյութեր