4849 դիտում
20:29 07-01-2019
Իլոն Մասկը հայտարարել է Շանհայում Tesla ավտոգործարանի շինարարության մասին
Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է չինական Շանհայում ավտոմոբիլային գործարանի շինարարության մեկնարկի մասին:
«Անհամբերությամբ սպասում եմ այսօր գործարանի շինարարության մեկնարկին», գրել է իր թվիթերում Մասկը:
Գործարանում նախատեսվում է Tesla Model 3 և Tesla Model Y ավտոմեքենաների արտադրությունը: Նախնական փուլում գործարանը կարտադրի տարեկան 250 հազ. մեքենա, հետագայում այդ ցուցանիշը պետք է աճի մինչև 500 հազ.:
Ուշագրավ է, որ Մասկի ընկերության գործարանը Շանհայում Չինաստանի տարածքում ավտոմեքենան արտադրող առաջին ձեռնարկությունը կլինի, որն ամբողջությամբ կպատկանի օտարերկրացու, ինչպես նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս առաջին Tesla գործարանը:
Ձեռնարկության շինարարության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ տարվա ամռանը: Հոկտեմբերին ընկերությունը գործարանի շինրարարության համար տարածք ստացավ, աշխատակազմ վարձեց, սկսեց շինանյութերի գնումներն ու Շանհայում ստեղծեց լիզինգային ընկերություն:
Նմանատիպ նյութեր
2425 դիտում
23:16 26-05-2019
Իլոն Մասկը գլխավորել է ԱՄՆ-ում ամենաբարձր վարձատրվող մենեջերների ցանկը
3149 դիտում
20:25 23-06-2019
Իլոն Մասկը տիեզերք կուղարկի 152 մարդու աճյուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5904 դիտում
10:45 19-01-2020
Իլոն Մասկը պատրաստվում է մինչև 2050 թվականը մոտ 1 մլն մարդու ուղարկել Մարս
Այս բաժնից
916 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
847 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին
985 դիտում
18:25 24-12-2024
Էրդողանը և Ալիևն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին