Իլոն Մասկը տիեզերք կուղարկի 152 մարդու աճյուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 24-ին՝ ուղիղ եթերով տիեզերք բաց կթողնվի носитель գործարար Իլոն Մասկի SpaceX ընկերության Falcon Heavy հրթիռակիրը: Հրթիռում հատուկ կապսուլաներ են լինելու՝ 152 մարդու աճյունով:
Սա բացարձակապես նոր բիզնեսի ձև է: Աճյունը տիեզերք ուղարկելու ծառայությունն արժե 5 հազար դոլար: Ուղարկման համար պատասխանատուն Celestis Memorial Spaceflights ընկերությունն է, որի շնորհիվ ավելի վաղ տիեզերք էին ուղարկել հանրահայտ արտիստների, գիտնականների և տիեզերագնացների աճյունները:
Աճյունը կտեղադրվեն NASA Deep Space Atomic Clock ատոմային ժամացույցների կողքին, որոնց օգնությամբ իրականացվում է սարքերի նավիգացիան: