Դաշնամուրի գործարանի փլուզումը կազմակերպվա՞ծ է եղել․ դատապարտյալը հաղորդում է տվել. Armlur.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն՝ դատապարտյալը հաղորդում է տվել, որ դաշնամուրի գործարանի փլուզումը կազմակերպված է եղել և առաջիկա օրերին պատրաստվում են պայթյուն իրականացնել Երիտասարդական կամ Բաղրամյան մետրոպոլիտենի կայարաններից մեկի տարածքում։
Ինչպես հայտնել էր Shamshyan.com-ը, դեկտեմբերի 1-ին, ժամը 10:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևան քաղաքի Շիրակի փողոցում գտնվող չգործող դաշնամուրի գործարանի արտաքին պատը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբերը։
Եվ ահա այս դեպքից հետո ուշագրավ զարգացումներ են եղել։
Դեկտեմբերի 2-ին «Վանաձոր» ՔԿՀ-ից իրավապահներին է ահազանգել դատապարտյալ Գառնիկ Բաղդասարյանը, որը 2023թ.-ից «Վանաձոր» ՔԿՀ-ում է՝ ՀՀ նախկին քր․ օր․ 44-155 հոդվածի և 259 հոդվածի մեղադրանքով, և հայտնել է, որ Երևան քաղաքի «Դաշնամուրի» շենքի պայթյունը կազմակերպված է եղել իր ընկերոջ կողմից և առաջիկա 10 օրերի ընթացքում պատրաստվում են պայթյուն իրականացնել Երիտասարդական կամ Բաղրամյան մետրոպոլիտենի կայարաններից մեկի տարածքում։
Արդյունքում իրավապահները ընթացք են տվել դատապարտյալի հայտարարությանը, և մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 5-ին իրավապահ համակարգի ներկայացուցիչ է գնացել «Վանաձոր» ՔԿՀ, որտեղ դատապարտյալը հայտնել է, որ ինքը համաձայն չէ իր մեղադրանքի հետ, ուստի իր ընկերոջ միջոցով կազմակերպել է նշված պայթյունը, միաժամանակ հայտնելով, որ շարունակելու է կազմակերպել պայթյուններ այլ մարդաշատ վայրերում, որպեսզի դրանից հետո իր հետ արդար վերաբերվեն։
Դատապարտյալի հաղորդումը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական բաժին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Նշված քրեական վարույթը նախաձեռնվել էր դեկտեմբերի 1-ին, Երևանի Շենգավիթ վարչական տարածքում՝ Շիրակի փողոցում, սովետական տարիներին կառուցված, սակայն չշահագործվող, ժողովրդին ավելի շատ հայտնի դաշնամուրի գործարանի շինություններից մեկում տեղի ունեցած փլուզման փաստով:
Դեպքի փաստով քննիչի կողմից արդեն նշանակվել էր փորձաքննություն՝ պարզելու համար փլուզման պատճառը:
Հերքվել էր նաև նշված հատվածում գազի արտահոսքի վարկածը, քանի որ շենքում գազամատակարարումը երկար ժամանակ դադարեցված է եղել:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։