Արտակարգ դեպք՝ Երևանում. Շենգավիթում փլուզում է տեղի ունեցել նախկին դաշնամուրի գործարանի տարածքում. փրկարարները տեղում իրականացնում են հետախուզական աշխատանքներ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Երևանի հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոսստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:
Այս պահին տարածքը սահմանազատել են պարեկները:
Փրկարարներն էլ արդեն իրականացնում են աշխատանքներ՝ պարզելու համար արդյոք փլատակներում տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը:
Թե ինչն է եղել փլուզման պատճառը, պարզվում է:
Սակայն տեղում արդեն ճշտվել է, որ փլուզումը գազի հետ կապ չունի, քանի որ տարածքում գազամատակարարում երկար ժամանակ չի իրականացվում:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։