211652_close_icon

Երևանի քաղաքապետարանը, չսպասելով «Վեոլիա ջրին», ֆինանսավորեց և լուծեց Նոր Նորքի մի ամբողջ թաղամասում երկար տարիներ չլուծվող խնդիրը. հիմնովին փոխվեցին կոյուղատարերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count829 դիտում article-date 16:17 05-12-2025
Արդեն մի քանի օր է՝ Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ հսկայական աշխատանքի արդյունքում վերջապես մի քանի տարի չլուծվող, Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում ժողովրդի գլխին պատուհաս դարձած կոյուղատարերը հիմնովին փոխվեցին: 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քաղաքապետարանը, չսպասելով «Վեոլիա ջրին»-ին, ով ամիսներ շարունակ դատարկ խոստումներ էր տալիս բնակիչներին, իսկ սայլը տեղից չէր շարժվում: 

Քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները շաբաթներ շարունակ աշխատանքի արդյունքում ամբողջությամբ փոխեցին սովետական տարիներից եղած, սակայն ամբողջությամբ քայքայված ու դարն ապրած կոյուղատարերը: 
 
Հիմա արդեն թե՛ մանկապարտեզի, թե՛ հարակից բազմաբնակարանային շենքերի, թե՛ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, նշված ԲԿ-ի ծննդատան և հարակից խանութներում, սննդի կետերում, վարսավիրանոցներում այլևս այն գարշահոտ վիճակը չկա:
 
Բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում իրենց շնորհակալությունն էին հայտնում Երևանի քաղաքապետին, նրա թիմին, ասելով, որ վերջապես մի ամբողջ թաղամաս փրկվեց գարշահոտ ու հակասանիտարական վիճակից: 
 
Ինչպես ավելի վաղ տեղից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 17-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հերթական հանձնարարականով կարծես թե սայլը տեղից շարժվել էր։

Վերջապես Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները, չսպասելով ժողովրդի գլխին պատուհաս դարձած «Վեոլիա Ջուր» ընկերությանը, իրենք էին սկսել Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցում, արդեն Հայաստանի ցանկացած մարզում տեղը հայտնի հանրահայտ մանկապարտեզի տարածքի դիտահորից դուրս թափվող կեղտաջրերի դեմն առնել։

Քաղաքապետ Տ. Ավինյանի հանձնարարականով հիմնովին փոխվել էին սովետական տարիներից մնացած, ամբողջությամբ դարն ապրած ու փտած կոյուղատարերը, տեղադրվել էին, միջազգային չափանիշներին համապատասխան, ավելի ամուր և դիմացկուն, մեծ չափերով կոյուղատարեր, և փոխվում են նաև դիտահորերը, ինչ երաշխիք է, որ այն մինչև 100 տարուց ավել կշահագործվի։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տ. Ավինյանը վերահսկողությունը դրել էր վարչական շրջանի ղեկավարի վրա, որպեսզի նա ամեն օր այցելի և աշխատանքների մասին անձամբ զեկուցի իրեն, իսկ որակի մասով խիստ հանձնարարական էր տվել աշխատանքները կատարող քաղաքապետարանի պաշտոնյաներին։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր