48307 դիտում
16:58 29-11-2024
Երկար տարիներ Բյուրեղավան քաղաքի մի ամբողջ թաղամասում տիրում էր գարշահոտություն, կեղտաջրերն էլ ողողել էին շենքերի նկուղներն ու խաղահրապարակները. բնակիչներն ասում էին՝ «Կոտայքի մարզպետը տղամարդու իր խոսքն ապացուցեց գործով». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանձնարարականով Բյուրեղավան քաղաքում սկսվել են Զորավար Անդրանիկ փողոցի մի քանի բազմահարկ շենքերի բակերով անցնող կոյուղատարը նորով փոխարինելու աշխատանքները:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս խնդիրը երկար ու ձիգ տարիների պատոմություն ունի, բնակիչները դիմել են թե՛ նախկին մարզպետներին, թե քաղաքապետերին և թե՛ «Վեոլիա ջրին» ու ամեն անգամ ստացել են ոչ հստակ պատասխան, մեկը մյուսի վրա է գցել և խնդիրը չի կարգավորվել, ինչի պատճառով մի ամբողջ թաղամաս՝ բակերով, ավտոտնակներով, խաղահրապարակներով, ողողվել է կեղտաջրերով ու տիրում է գարշահոտություն:
Նոյեմբերի 25-ին SHAMSHYAN.com-ը անդրադարձավ բնակիչների արդարացի պահանջին և նյութի հրապարակումից 1 ժամ անց արդեն Կոտայքի մարզպետ Ա. Սահակյանի հանձնարարականով՝ պատասխանատուները հենց այդ օրը ժամանեցին բակ, տեղում ուսումնասիրեցին խնդիրը, ապա մարզպետը խոստացավ, որ այն օր առաջ պետք է լուծվի, և այդ ամենը նա վերցրեց իր հսկողության տակ:
Այդ օրը Բյուրեղավանի քաղաքապետարանի պաշտոնյա էր ժամանել բնակիչների հետ հանդիպման, ով ասում էր, որ խնդրին տեղյակ է քաղաքապետարանը և միջոցներ կձեռնարկեն՝ վերացնելու գարշահոտությունը, որի մեջ է մտնում դարն ապրած ու փտած կոյուղատար խողովակը, որը մոտ 80-100 մետր է, փոխարինել նորով, ավելի որակյալ և տրամաչափն էլ մի քիչ մեծ:
Այդ օրը բնակիչներն ասում էին, որ իրենք չեն հավատում Բյուրեղավանի քաղաքապետարանի պաշտոնյաներին, իսկ որ արդեն խնդրին տեղյակ է մարզպետը, ուզում են հավատալ, որ սայլը տեղից կշարժվի:
Արդեն 3 օր է՝ մարզպետի հանձնարարականով սկսվել են նոր կոյուղատարի անցկացման համար մոտ 2 մետր խորությամբ և 100 մետր երկարությամբ կոյուղագծի փորման աշխատանքները, ինչից հետո արդեն կանցկացվի նոր գիծը և այն կմիացվի դիտահորին, ինչից հետո այդ խնդիրը, կարելի է ասել, կհամարվի լուծված: Մնում է՝ բնակիչները ցուցաբերեն սրտացավություն և ձեռքին ընկած ինչ «զիբիլ» ասես՝ չնետեն կոյուղու մեջ. հակառակ դեպքում խցանումն ապահոված է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում այսօր՝ նոյեմբերի 29-ին, բնակիչներն ասում էին.
«Անկեղծ՝ չէինք հավատում. 50-50 էր, որովհետև քանի տարի է՝ խոստանում էին լուծել, վերացնել այս հակահիգիենիկ վիճակը, անգամ այդ ժամանակահատվածում էլ բնակիչները կանոնավոր վճարումները կատարել են, բայց որ իմացանք՝ մեր մարզպետ Ահարոն Սահակյանն է արդեն խառնվել գործին, կարելի է ասել՝ մեզ մոտ հույս և վստահություն առաջացավ, որ այդ խնդիրը կլուծվի, ու հիմա արդեն ականատես ենք լինում, թե ինչպես են մեծ թափով աշխատանքներ սկսվել. շնորհակալություն ենք հայտնում մարզպետին, ասելով, որ ինքն ապացուցեց, որ կանգնած է իր մարզի բնակչի թիկունքին, որ պահում է տղամարդու տված իր խոստումը և որ իր «հա»-ն «հա» է, «չէ»-ն «չէ»»:
Ինչպես ավելի վաղ Բյուրեղավանից հայտնել էր ֆոտոլրագրողը, SHAMSHYAN.com-ը օրեր շարունակ բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստանում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի բազմահարկ շենքերի բակերի բնակիչներից, ովքեր իրենց վրդովմունքն էին հայտնում, որ երկար տարիներ է՝ քաղաքի մի ամբողջ թաղամաս ողողված է կեղտաջրերով ու տարածքում տիրում է հակասանիտարական վիճակ և գարշահոտություն:
Նոյեբերի 23-ին, ֆոտոլրագրողի հետ զրուցյում բնակիչներն ասել էին.
«Էս անտեր իրավիճակը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի: Դիմել ենք Կոտայքի նախկին մարզպետին, Բյուրեղավանի ներկայիս քաղաքապետին, «Վեոլիա ջրին», բայց բոլորի խոստումները, թե խնդիրը կլուծվի, դատարկ խոստումներ են: Չգիտենք՝ էլ որ կառույցին դիմենք:
Ավտոտնակների տակով անցնող կոյուղատարերի խցանման պատճառով կեղտաջրերը քանի տարի է՝ անխնա հոսում են ու դրա մասին պատկան մարմիններին տեղեկացրել ենք, ամեն անգամ խոստանում են, որ պրոբլեմը «կապիտալնի» կլուծեն, սակայն այդ ամենը մնացել է օդում կախված:
«Վեոլիա ջուրը» 2-3 անգամ եկել է, փչել մաքրել է, սակայն դրանով հարցը չի լուծվում:
Դե բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանին էլ չենք էլ ուզում դիմել, որովհետև էլ հավատ չի ներշնչում մեզ մոտ, որ խոստումը կկատարի, ինքն էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվոտայով է քաղաքապետ դարձել, մտածեցինք, ՝լավ ա, համայնքը լավ բաներում կբարգավաճի, բայց հիմա տեսնում ենք, որ բարգավաճում են կեղտաջրերն ու խցանված դիտահորերը:
Եթե էս ձև է մեր քաղաքապետը պատկերացնում բարգավաճումը, վայ մեզ, որ հավատացել ենք էդ մարդուն, դե «Վեոլիա ջրի» մասին էլ խոսք չկա, մենակ գումարները հավաքեն ու վերջ:
Հիմա մեր հույսը Կոտայքի ներկայիս մարզպետ Ահարոն Սահակյանն է ու վստահ ենք, որ նա եթե տեղեկանա, թե քանի տարի է՝ այս վիճակը կա, միջոցներ կձեռնարկի ու խնդիրը հիմնովին կկարգավորվի:
Իսկ կարգավորումը կապված է նոր կոյուղատարի տեղադրումը, որը կազմում է երևի 70-100 մետր:
Մարզպետը հաստատ մի բան կանի, քաղաքապետից հույս չունենք, նա եթե աներ, արդեն արած կլիներ»:
Բնակիչները հավաքվել էին շենք բակում և քննարկում էին, թե ինչպես է հնարավոր լուծում տալ այս ամենին, ու ասում էին, որ խնդիրը քննարկելու համար Բյուրեղավանի քաղաքապետարանից բնակիչների հետ հանդիպման պետք է գար քաղաքապետը և ինչ-որ «մորաքույր»:
Ֆոտոլրագրողի հետ հեռախոսազրույցում քաղաքապետը հայտնել էր, որ կոմունալ բաժնի պետը կգա, սակայն որոշ ժամանակ անց բնակիչների հետ հանդիպման էր ժամանել Բյուրեղավանի քաղաքապետարանի պաշտոնյաներից Վոլոդյա Հայրապետյանը, ով ասել էր, որ խնդրին տեղյակ են, քաղաքապետի տեսադաշտում է այդ ամենը և օրվա ընթացքում աշխատանքները սկսվելու են և հարցը վերջնական լուծվելու է:
Բնակիչները այս դեպքում էլ չէին հավատացել Վ. Հայրապետյանին, ասելով, որ իրենք միայն հավատում են մարզպետին:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+