211652_close_icon

Ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

views-count2428 դիտում article-date 17:22 03-12-2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փոշու պարունակությունը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

Արաբկիրում՝ նոյեմբերի 26-30-ը և դեկտեմբերի 1-ին,

Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին, 28-ին և դեկտեմբերի 1-ին,

Նոր Նորքում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ դեկտեմբերի 1-2-ը,

Արաբկիրում՝ նոյեմբերի 27-28-ը,

Շենգավիթում՝ նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 2-ին,

Նոր Նորքում՝ դեկտեմբերի 1-ին։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Նմանատիպ նյութեր